
Վահան Գրիգորյան ԱՁ
Ձեր վստահելի գործընկերը
5
Տարի
80+
Նախագիծ
25
Թիմակից

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՄԱՍԻՆ
«Վահան Գրիգորյան» ԱՁ-ն հիմնադրվել է 2020 թվականին ճարտարագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Վահրամի Գրիգորյանի կողմից։ Այս 5 տարիների ընթացքում իրականացվել է ավելի քան 80 բնակելի, հասարակական և արտադրական շենքերի/շինությունների շինարարության որակի տեխնիկական հսկողություն, որոնք իրականացվում են ոլորտի պրոֆեսիոնալ ճարտարագետներից բաղկացած թիմի կողմից։
ՀԻՄՆԱԴՐԻ ՄԱՍԻՆ
Վահան Գրիգորյան
Վահան Վահրամի Գրիգորյանը ծնվել է 1987 թվականին։ Սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի Շինարարական տեխնոլոգիայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի և մագիստրոսի աստիճան՝ որպես ճարտարագետ-տնտեսագետ։ Այնուհետև ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպրիանտուրայում՝ այս անգամ մասնագիտանալով Քաղաքացիական, արդյունաբերական. հիդրոտեխ. տրանսպորտային և ստորգետնյա շինարարության ուղղությամբ՝ 2010 թ․-ին ստանալով տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ Վահան Գրիգորյանը ոլորտում է ավելի քան տասը տարի, իսկ 2014 թ․-ից հանդիսանում է ՃՇՀԱՀ դոցենտ։

ՄԵԴԻԱ





















